ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ
 |tert.am|
11:06 - 08 մայիսի, 2024

ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ |tert.am|

tert.am: Լույս մայիսի 8-ը Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Երկրի ամբողջ տարածքում երկու անգամ հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկի խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 55 հրթիռ և 21 կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, ռուսական բանակը հարձակվել է 45 X-101/X-555 թևավոր հրթիռներով, որոնք արձակվել են Տու-95 ՄՍ ռազմավարական ինքնաթիռներից։

Էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտները տուժել են Ուկրաինայի վեց մարզում՝ Պոլտավայում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Լվովում, Իվանո-Ֆրանկիվսկում և Վիննիցայում, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքները ճշտվում են, էներգետիկներն արդեն աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ։ «Ուկրէներգո»-ն հաստատել է արտադրական օբյեկտներից մեկի վնասվելը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել