Սիսիանի բնակելի թաղամասերից մեկի հողամասում գտնվել է 2 ական
11:36 - 24 օգոստոսի, 2020

Սիսիանի բնակելի թաղամասերից մեկի հողամասում գտնվել է 2 ական

Օգոստոսի 24-ին՝ ժամը 07:08-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում գտնվել է երկու ական։

Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը:

Հերթապահություն է սահմանվել Սիսիանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել