Ռուսաստանն ու Թուրքիան 2021-ին կարող են նոր պայմանագիր ստորագրել S-400-ի վերաբերյալ |ermenihaber.am|
15:52 - 24 օգոստոսի, 2020

Ռուսաստանն ու Թուրքիան 2021-ին կարող են նոր պայմանագիր ստորագրել S-400-ի վերաբերյալ |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանը ու Թուրքիան  կարող են նոր պայմանագիր ստորագրել  S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակի վերաբերյալ։

Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել է  Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։

Ռուս պաշտոնյայի խոսքերով՝ նոր պայմանագիրը դժվար թե կնքվի սույն թվականին, ամենայն հավանականության դա կարող է տեղի ունենալ 2021 թվականին։ 

Թեմայի վերաբերյալ նաև խոսել է  ռուսական «Rosoboron export» ընկերության ղեկավար Ալեքսանդր Մեխիևը՝ նշելով, որ կողմերի միջև  բանակցություններ են ընթանում ֆինանսական հարցերի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել