Օգոստոսի 24-ին Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգն (Marianne Clark-Hattingh) իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին:
Հաջորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին և այդ գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությանը:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է երեխաներին վերաբերող իրավական դաշտի վերջին զարգացումները, ինչպես նաև ընթացիկ ինստիտուցիոնալ բարեփոխումները:
Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսային համավարակի արդյունքում առաջացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները: Կարևորվել են երեխաների խնամքի, կրթության շարունակականության ապահովման հարցերը՝ որպես զարգացման առանցքային նախապայմաններ: Անդրադարձ է կատարվել նաև առավել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների՝ ներառյալ սահմանամերձ բնակավայրերի երեխաների պաշտպանության խնդիրներին:
comment.count (0)