Թուրքիան դառնալու է էներգիա արտադրող երկիր․ Իբրահիմ Քալըն |ermenihaber.am|
13:41 - 25 օգոստոսի, 2020

Թուրքիան դառնալու է էներգիա արտադրող երկիր․ Իբրահիմ Քալըն |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը  ամերիկյան «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սև ծովում հայտնաբերված գազի պաշարների թեմային:  

«Թուրքիան էներգաարտադրող երկիր է դառնալու: Այս նոր ձևաչափը շատ կարևոր է և սա Թուրքիային ռազմավարական դիրքի, հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ հարաբերությունների առումով այլ հարթություն է տեղափոխում»,-ասել է խոսնակը: 

Քալընը նշել է, որ Թուրքիայի կողմից Սև ծովում գազի որոնման աշխատանքները և 320մլրդ խորանարդ մետր գազի պաշարների հայտնաբերումը դեռևս գործի սկիզբն են և հավելել, որ նշյալ շրջանում շարունակելու են հետախուզման և հորատման աշխատանքները: 

«Մեր տեխնիկական փորձագետները մեզ ասում են, որ ավելի մեծ ներուժ կա (Սև ծովում գազի պաշարների մասին-խմբ.)»,-հայտնել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել