Ռուսաստանը հնարավոր է համարում Թուրքիայի հետ ուղղաթիռների համատեղ արտադրությունը |armtimes.com|
11:15 - 27 օգոստոսի, 2020

Ռուսաստանը հնարավոր է համարում Թուրքիայի հետ ուղղաթիռների համատեղ արտադրությունը |armtimes.com|

armtimes.com: Ռուսական պետական պաշտպանական արդյունաբերության կազմակերպության՝ «Rostec»-ին կից «Vertolety Rossii» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ ուղղաթիռների արտադրության հարցով համագործակցելու համար։

Բոգինսկին նախ հիշեցրել է, որ 2019-ին Ռուսաստանը Թուրքիային 3 միավոր Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ է մատակարարել, որոնք օգտագործվում են հրդեհաշիջման աշխատանքների համար։

«Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ դրանք բավական բարձր արդյունավետություն են ցույց տալիս։ Սա համագործակցության 1-ին քայլն է։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ռուս պաշտոնյան ավելացրել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են համագործակցել նաև ուղղաթիռների տեխնոլոգիաների և արտադրության ոլորտում։ 

«Մենք բաց ենք Թուրքիայի հետ տեխնոլոգիաների ու արտադրության ոլորտում համագործակցության համար։ Խնդիրը կապված է շուկայում տիրող իրավիճակի ու արտադրվող արտադրանքի ապագայի հետ։ Պատրաստ ենք քննարկել այս ոլորտում մեր համագործակցությունը»,- ասել է Բոգինսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել