Այսօր Վճռաբեկ դատարան է ներկայացվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի վճռաբեկ բողոքը՝ արդարացման պահանջով:
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը 2009-ի հունիսին Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն համաներման մասին Ազգային ժողովի որոշման հիման վրա երեք այլ ընդդիմադիր գործիչների հետ ազատ արձակվել դատարանի դահլիճից:
Արզումանյանը 2017 թվականից կրկին անցել է դիվանագիտական ծառայության և Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Իսլանդիայում, Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է:
«Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին», - նաև ասված է Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
comment.count (0)