azatutyun.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը, այսպիսով` ընկերության կողմից «Վեոն Արմենիան» ձեռք բերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Օրեր առաջ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝ հայցի ապահովման նպատակով դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։
Մոտ մեկ ամիս առաջ` հուլիսին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) որոշել էր թույլատրել Հայաստանում «Բիլայն» ապրանքանիշով ներկայացված «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ»-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:
comment.count (0)