news.am: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ տվյալների բազաները պաշտպանված են լիարժեքորեն, տվյալների պահպանումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառությամբ: Այս մասին հայտնում են «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ից` հերքելով այն տեղեկությունները, որ ընկերության տվյալների բազայից բաժանորդների տվյալների արտահոսք է տեղի ունեցել:
«27 մարտի 2021 թ., Երևան. Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե իբր Beeline («Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ) տվյալների բազայից բաժանորդների տվյալների արտահոսք է տեղի ունեցել, պաշտոնապես հերքում ենք այս տեղեկությունները և հայտնում, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ տվյալների բազաները պաշտպանված են լիարժեքորեն, տվյալների պահպանումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառությամբ:
«Տելեկոմ Արմենիա»-ն երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում նաև՝ հեռախոսահամարի, գաղտնիությունը՝ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների»,-ասվում է հայտարարությունում:
comment.count (0)