«Թել-Սել»-ի գրասենյակում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել
20:07 - 29 օգոստոսի, 2020

«Թել-Սել»-ի գրասենյակում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել

Օգոստոսի 29-ին՝ ժամը 13։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում գտնվող «Թել-Սել» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել են տեղազննում․ արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել