Դավիթ Տոնոյանը ողջունել է դեսպանին պաշտպանության նախարարություն առաջին այցելության կապակցությամբ և շնորհավորել ռազմական կցորդին Հայաստանում առաքելությունն ստանձնելու առթիվ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո համագործակցության միջոցառումների անհապաղ վերսկումը, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների և քննարկումների իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները: Դեսպան Տուրնակիսն իր հերթին անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող իրավիճակին։
comment.count (0)