Վերսկսվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի Տրանշ-3 հատվածի աշխատանքները
19:57 - 03 սեպտեմբերի, 2020

Վերսկսվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի Տրանշ-3 հատվածի աշխատանքները

Ժամանակավոր դադարից հետո «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Տրանշ-3 հատվածում ներկա պահին աշխատանքները վերսկսվել են և ընթանում է ճանապարհի ենթահիմքի կառուցում։

Սեպտեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ հանդիպեց «Սինոհիդրո» Սևծովյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի տեղակալ «Սինոհիդրո» Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանիի և մասնաճյուղի պատասխանատուների հետ: Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Կազմակերպությունն իրականացնում է Տրանշ-3՝ Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները՝ 46,17 կմ, որից մոտ 3,5 կմ հատվածի համար նախատեսված է նոր ծրագիր, իսկ մոտ 42,6 կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացում՝ դարձնելով  քառաշարք ճանապարհ:

Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում այն կազմում է 27,5 կմ: Կազմակերպության փոխտնօրեն Լիու Միգջիան Շիրակի մարզպետի հետ այցելեցին ասֆալտի արտադրամաս, որն ինչպես տեղեկացրեց պարոն Միգջիան, արդեն պատրաստ է շահագործման։ Նախադեպը չունեցող ասֆալտ պատրաստման արտադրամասի հզորությունը ժամում 310 տոննա է և ընդամենը մի քանի ժամում կբավարարի ցանկացած քանակության պատվեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել