Կոտայքի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Այսօր առավոտյան Hraparak.am լրատվական կայքում տեղադրվել է «Ռոմանոս Պետրոսյանի և ԲԿ տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում» վերտառությամբ հոդված, որում առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչի առնչությամբ Կոտայքի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.
«Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հախվերդյանը 2020 թվականի հունիսի 26-ից ոչ թե գտնվում է արձակուրդում, այլ համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, առողջական խնդրի պատճառով գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ և նրա աշխատանքի չներկայանալը պայմանավորված է հենց այդ հանգամանքով»:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Կոտայքի մարզպետարանը իր ենթակայության հաստատությունների հետ հարաբերությունները չի պայմանավորում անձերով:
Ըստ այդմ, ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող, չճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից»:
comment.count (0)