Ռուսաստանում արտագնա աշխատանքը Հայաստանում այլընտրանք ունի |civilnet.am|
17:51 - 04 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանում արտագնա աշխատանքը Հայաստանում այլընտրանք ունի |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները արդեն մի քանի ամիս բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով արտգործնախարարությունից քայլեր ձեռնարկել և աշխատանքի նպատակով իրենց այցը ՌԴ կազմակերպել։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ռուսաստանն օտարեկրացիների մուտքն արգելել է։ 

Արտագնա աշխատանքի մեկնող հայերի էական մասի զբաղվածությունը ՌԴ-ում կապված էր շինարարական և ճանապարհաշինարարական ոլորտի հետ։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանն ասաց՝ կորոնավիրուսի ալիքի տարածման ժամանակ մարզպետարանները տվյալներ են հավաքագրել նախկինում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների վերաբերյալ և դրանք տրամադրել շինարարական ընկերություններին, որոնք իրենց հերթին պետք է փորձեին աշխատանքի տեղավորել  շինարարներին։  

«Մարզպետարաները միջնորդ են հանդիսացել, մենք տվյալներ չունենք։ Երբ նախարարի հետ շրջայցի ենք մասնակցել, չեմ հիշում, որ շինարարական ընկերություններում նախկինում արտերկիր մեկնող շինարարներ չլինեին»,- ասաց Մուրադյանը։ Թվային տվյալներ, թե նախկինում ՌԴ մեկնող քանի՞ շինարար է ներկայում Հայաստանում աշխատանքի անցել, Մուրադյանի խոսքով, այս պահին չկան։ 

Գեղարքունիքի մարզում գործող շինարարական «ՎՄՎ քամփընի» ընկերության տնօրեն Վահան Խանոյանը հայտնեց՝ իր ընկերությունում միայն շուրջ 80 աշխատակիցներ են ընդունել, որոնք նախկինում մեկնում էին Ռուսաստան։ 

«Մեծամասնությունն էլ չի էլ ցանկանում գնալ։ Շատ գոհ են, մենք էլ իրենցից ենք գոհ, ու այդ մարդիկ այստեղ զբաղվում են նրանով, ինչով զբաղվել են այնտեղ՝ ճանապարհաշինությամբ»,- պատմեց Խանոյանը։ Աշխատավարձի հարցում, ըստ վերջինիս, «շատ մեծ տարբերություն չկա». «Բնականաբար մի փոքր տարբերություն կա, բայց իրենք էլ հաշվի են առնում, որ իրենց տանն են, ընտանիքի մոտ են»,- ասաց Խանոյանը։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ում կատարած աշխատանքին համապատասխան աշխատանքներ ՀՀ-ում էլ է հնարավոր գտնել, սակայն արտագնա աշխատանքի մեկնողները արդեն սովոր են, որ «գարունը բացվի պիտի գնան, աշունը հետ գան ու չեն հարմարվում»։ 

«Իրենցից շատերը պատրաստ են իրենց տուն-տեղը թողնել, գնալ, քնել Ռուսաստանի ինչ-որ հեռավոր գյուղի վագոն-տնակներում, բայց չմնալ իրենց տանը, ընտանիքի կողքին»,- ասում է Խանոյանը՝ վստահեցնելով, որ իրենց ընկերությունում էլ մտադիր են ընդլայնվել ու պատրաստ են նոր աշխատողների ընդունել։ Ինքը ևս նոր է վերադարձել ՌԴ-ից և սկսել է շինարարական գործունեությունը Հայաստանում։ 

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել