Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը երեկ վթարի է ենթարկվել. 12 մարդ տուժել է
09:24 - 08 սեպտեմբերի, 2020

Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը երեկ վթարի է ենթարկվել. 12 մարդ տուժել է

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի և Իջևան-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները․ կա 12 տուժած։

Փրկարարների և քաղաքացիների համատեղ ուժերով 11 տուժած տեղափոխվել են Սևանի ԲԿ, մեկ տուժած՝ Դիլիջանի ԲԿ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել