Այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում. Լիլիթ Մակունցը` Արսեն Ջուլֆալակյանի` մանդատը վայր դնելու որոշման մասին |tert.am|
13:50 - 10 սեպտեմբերի, 2020

Այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում. Լիլիթ Մակունցը` Արսեն Ջուլֆալակյանի` մանդատը վայր դնելու որոշման մասին |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր ԱԺ-ում չցանկացավ մեկնաբանել իրենց խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատից հրաժարվելու որոշումը:

«Ես այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում: Միակ բանը, որ ուզում եմ ընդունեք ի գիտություն, պարոն Ջուլֆալակյանի հանրային հրապարակումն է»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք այս թեմայով կարծիք հայտնելու կաշկանդվածութուն  ունի՞, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Որևէ հարցում կաշկանդվածություն չունեմ, այս պահին նպատակահարմար չեմ գտնում որևէ մեկնաբանություն տալ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել