Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում հայտնաբերված ականը տեղափոխվել է անվտանգ տարածք
 |shantnews.am|
19:56 - 10 սեպտեմբերի, 2020

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում հայտնաբերված ականը տեղափոխվել է անվտանգ տարածք |shantnews.am|

shantnews.am: Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

Պարզվել է, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի նկուղում մաքրման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցը նկատել է ականանետի ականի նմանվող առարկա և տեղափոխել շենքի բակ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ինստիտուտի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ ուժերով տարհանել 14 քաղաքացու։

Ինժեներասակրավորական խումբը հայտնաբերվել է 62 մմ տրամաչափի ականանետի ական՝ մարտական գլխիկով և տեղափոխել անվտանգ տարածք։

Փրկարարները շենքի երկու նկուղներում իրականացրել են տեղազննում, որի արդյունքում այլ զինամթերք չի հայտնաբերվել:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել