Լիտվան Տիխանովսկայային ճանաչել Է Բելառուսի օրինական նախագահ |pastinfo.am|
09:11 - 11 սեպտեմբերի, 2020

Լիտվան Տիխանովսկայային ճանաչել Է Բելառուսի օրինական նախագահ |pastinfo.am|

pastinfo.am: Լիտվայի Սեյմը Սվետլանա Տիխանովսկայյաին ճանաչել է Բելառուսի օրինական նախագահ: Այս մասին ասվում է Բանաձեւի տեքստում, փոխանցում է ՌԻԱ Նովոստի- ն։

Լիտվացի պատգամավորները միջազգային հանրությանը կոչ են արել աջակցել Տիխանովսկայային, ինչպես նաեւ Համակարգող խորհրդին: Նրանք նաեւ առաջարկում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները՝ որեւիցե նոր համաձայնագրեր կնքելիս, գնահատել որպես երկրի բռնանվաճում:

Բացի այդ, Սեյմում կարծիք են հայտնել, որ Ռուսաստանի հետ Բելառուսի նոր պայմանագրերի ստորագրումը սահմանափակում է բելառուս ժողովրդի ինքնիշխանությունը:

Բելառուսում հինգերորդ շաբաթն է, ինչ շարունակվում են բողոքի ակցիաները՝ օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների պատճառով, որոնց համաձայն Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80 տոկոսը: Առաջին օրերին հանրահավաքները խիստ ցրվել են հատուկ միջոցների օգնությամբ, ձերբակալվել է 7 հազար մարդ: Եվրամիությունը մտադիր է պատժամիջոցներ սահմանել բելառուս պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ընտրությունների կեղծման եւ ցուցարարների դեմ ուժի կիրառման համար: Սակայն Լուկաշենկոն պատժամիջոցների ցուցակում չի հայտնվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել