tert.am: Բելառուսի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթի հետ և դիմել նրան ճգնաժամից դուրս գալու հավանական տարբերակների հարցով:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել է ընդդիմադիր գործչի Пул Первой Telegram-ալիքը: Նշվում է, որ Տիխանովսկայան բարձրացրել է նոր նախագահական ընտրություններ անցկացնելու մասին երկխոսության կազմակերպման գործում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի հավանական օգնության մասին հարցը:
Նա շնորհակալություն է հայտել Քենթին՝ Լուկաշենկոյի նախագահության վերաբերյալ ԱՄՆ-ի հստակ և հետևողական դիրքորոշման համար:
comment.count (0)