Բելառուսը, Ռուսաստանը, Չինաստանն ու Վենեսուելան պահանջել են դադարեցնել Տիխանովսկայայի ելույթի հեռարձակումը |azatutyun.am|
15:14 - 18 սեպտեմբերի, 2020

Բելառուսը, Ռուսաստանը, Չինաստանն ու Վենեսուելան պահանջել են դադարեցնել Տիխանովսկայայի ելույթի հեռարձակումը |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան այսօր Լիտվայից տեսաուղերձով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, կոչ անելով մոնիթորինգային առաքելություն ուղարկել Բելառուս մարդու իրավունքների խախտումները արձանագրելու համար։

ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը պահանջել է դադարեցնել Տիխանովսկայայի ելույթի հեռարձակումը, պատճառաբանելով, թե «Բելառուսի առանձին քաղաքացու ելույթը չի կարող ընդունելի համարվել»։

Պաշտոնական Մինսկին պաշտպանել են Ռուսաստանը, Չինաստանն ու Վենեսուելան՝ պահանջելով դադարեցնել Բելառուսի հարցով դեբատները, պնդելով, թե խախտվում է արտահերթ դեբատներ անցկացնելու ընթացակարգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել