Պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի գործը կքննվի նորից |armtimes.com|
13:23 - 11 սեպտեմբերի, 2020

Պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի գործը կքննվի նորից |armtimes.com|

armtimes.com: Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ներկայիս պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ գործը վերամակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նորք Նորք նստավայրի դատավոր Արմինե Մելիքսեթյանին:

Մինչեւ վերջերս այն գտնվում էր նույն նստավայրի դատավոր Վարդան Ա. Գրիգորյանի վարույթում, սակայն նրա լիազորությունները դադարել են պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, ուստի գործը փոխանցվել է նոր դատավորի, որը գործի քննությունը պետք է սկսի սկզբից:

Դատական տեղեկատվական համակարգում այս պահին նշված չէ՝ դատավոր Մելիքսեթյանը այն վարույթ ընդունե՞լ է, նիստ նշանակվե՞լ է, թե՞ ոչ:

Վյաչեսլավ Հարությունովն այն անձն է, որը հաղորդում էր ներկայացրել 2018 թվականի հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզահամալիրում Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել