Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել |factor.am|
08:05 - 09 օգոստոսի, 2019

Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել |factor.am|

factor.am։ ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հաղորդում տված Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Վյաչեսլավ Հարությունովը ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քննվող քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք:

 

Ավելին՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել