ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակները հնարավոր է ստանալ էլեկտրոնային եղանակով
16:30 - 11 սեպտեմբերի, 2020

ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակները հնարավոր է ստանալ էլեկտրոնային եղանակով

Արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ թվային օրակարգի շրջանակում գործարկել է e-services.moj.am հարթակը։ Դրա  միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու ստանալ ոչ միայն  ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, այլև, այսուհետ նաև ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով և վավերացված ապոստիլով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը.

«Այս հնարավորությունից օգտվել կարող են ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող կամ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք։

Դիմումների ընդունումը էլեկտրոնային ձևաչափով հնարավորություն է տալիս դիմող անձանց այլևս անձամբ կամ լիազորված անձի միջոցով չներկայանալ իրավասու մարմին՝ համապատասխան դիմում լրացնելու համար: Իսկ տեղեկանքը և վկայականի կրկնօրինակը, վարույթը ավարտելուց հետո, ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային հասցեին, որը կարող է արտատպվել և ներկայացվել ըստ պահանջի»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել