tert.am: Ֆրանսիայում ոստիկանության և ժանդարմեայի ուժերը շաբաթ «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ կարգուկանոն հաստատելու ընթացքում մոտ 300 մարդ է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Համաձայն երկրի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենի տվյալներով՝ մայրաքաղաքում ոստիկանության հսկողության ներքո է գտնվում 165 մարդ, իսկ նահանգում՝ ևս 12-ը:
«Ակցիաներին մասնակցել է մոտ 6000 մարդ, ընդ որում՝ միայն Փարիզում 2.5 հազար մարդ»,- ասել է նա: Դարմենենը հայտնել է, որ Փարիզում ձերբակալվել են ոչ քիչ մարդիկ, որոնք իրենց հետ վտանգավոր զենք են ունեցել, ինչով էլ պայմանավորված է ոստիկանության հսկողության տակ գտնվողների թիվը:
Միևնույն ժամանակ, ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ ցավում է ցույցի ընթացքում ակցիայի մասնակիցների կողմից մայրաքաղաքում հրդեհված 2 ավտոմեքենաների համար: Նա նկատել է, որ «նախկին ակցիաների ժամանակ կարգուկանոնի հաստատման և եղած դժվարությունների հետ համեմատելու դեպքում կարելի է ասել, որ այս վերջին ակցիաներն անցկացվել են հարաբերականորեն խաղաղ մթնոլորտում»:
comment.count (0)