Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ
18:46 - 14 սեպտեմբերի, 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մոտ օրերս:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Գրիզերին իր պաշտոնավարման տարիներին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենն իր հերթին երախտագիտության խոսք է հղել փոխվարչապետ Գրիգորյանին՝ այս տարիներին ստեղծված կառուցողական ամուր և արդյունավետ համագործակցության համար։ Տեսազանգի ընթացքում տիկին Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:

Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, խոսել կազմակերպության հնգամյա ռազմավարության մշակման ընթացքի մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ տիկին Գրիզերի պաշտոնավարման ընթացքում ձևավորված հարաբերությունների օրակարգը կշարունակի զարգանալ նաև պարոն Հոֆմանի ղեկավարությամբ:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը ՀՀ Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Կառավարության համար առաջնահերթ բարեփոխումների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել