ԱԺ-ում Արսեն Ջուլֆալակյանին կփոխարինի Նարեկ Սամվելի Ղահրամանյանը
17:11 - 23 սեպտեմբերի, 2020

ԱԺ-ում Արսեն Ջուլֆալակյանին կփոխարինի Նարեկ Սամվելի Ղահրամանյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստում, հիմք ընդունելով «Ազգային Ժողովի պատգամվոր Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» ԱԺ նախագահի արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին տալու վերաբերյալ:

ԿԸՀ նիստում քննարկվել է նաև 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին հարցը։ Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ որոշմամբ՝ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել` մարտի 14-ը, սեպտեմբերի 26-ը և հոկտեմբերի 17-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել