Հակառակորդն ունի ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ․ ՊԲ
09:53 - 30 սեպտեմբերի, 2020

Հակառակորդն ունի ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ․ ՊԲ

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ-ն։

Հաղորդագրությունում նշվում է, որ առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը:

Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել