Արցախի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է անհրաժեշտ ապրանքների ցանկը
13:04 - 01 հոկտեմբերի, 2020

Արցախի գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է անհրաժեշտ ապրանքների ցանկը

Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Մեզ անհրաժեշտ են միայն մեր կողմից մատնանշված ապրանքներն ու ապրանքատեսակները: Այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։

Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը․

  • ծխախոտ

  • շշալցված ջուր

  • երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք

  • խտացրած կաթ

  • սուրճ

  • պահածոյացված սնունդ

  • հիգիենայի պարագաներ (արական և իգական)

Աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար խնդրում ենք հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հորդորներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել