ՀԱՊԿ ԽՎ-ն ստացել է Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Հայաստանի դիմումը |armenpress.am|
22:28 - 01 հոկտեմբերի, 2020

ՀԱՊԿ ԽՎ-ն ստացել է Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Հայաստանի դիմումը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունը ստացել է  Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիմումը: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունը:

«Հաստատում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նամակի ստացումը, որով նա խնդրում է  Աֆղանստանի Ազգային ժողովի ստորին պալատին դիտորդի կարգավիճակից զրկելու մեխանիզմ  գործարկել` համաձայն ՀԱՊԿ ԽՎ դիտորդի կարգավիճակի մասին կանոնադրության»,- նշել են  ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել