«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին․ Արայիկ Հարությունյան
00:20 - 02 հոկտեմբերի, 2020

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին:

Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել