Լրագրողները ռազմական թիրախ չեն. «Լրագրողներ առանց սահմանների»-ն Բաքվից պարզաբանում է պահանջում |armenpress.am|
17:57 - 02 հոկտեմբերի, 2020

Լրագրողները ռազմական թիրախ չեն. «Լրագրողներ առանց սահմանների»-ն Բաքվից պարզաբանում է պահանջում |armenpress.am|

armenpress.am:  «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հետաքննել, պարզաբանել ռմբակոծության աղբյուրը, որի հետևանքով վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում մարտերը լուսաբանող 4 լրագրող:

Կազմակերպությունը տարածած հայտարարությունում մասնավորապես նշել է, որ չորս լրագրողներն այն թղթակիցների խմբում էին, որոնք հրետակոծվել էին Լեռնային Ղարաբաղում՝ Մարտունի քաղաքում՝ բախումների հինգերորդ օրը:

Կազմակերպությունը նկատել է, որ բոլոր լրագրողները և նրանց փոխադրամիջոցները կրել են PRESS տարբերանշանը, նրանք Արցախում էին բնակիչներից հարցազրույց վերցնելու և նախորդ ռմբակոծությունների վնասը տեսնելու համար:

«Այս ռմբակոծությունն անհիմն էր, քանի որ քաղաքացիական անձինք, մասնավորապես, լրագրողները, ռազմական թիրախ չեն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննություն անցկացնել ՝ հրետակոծության ծագումը պարզելու համար և ամեն ինչ անել, որպեսզի տուժած լրագրողները լիովին անվտանգ տարհանվեն», - ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժաննա Քավելիերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել