Հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները խաղաղության կոչերով են հանդես գալիս Վրաստանի Կառավարության շենքի դիմաց
 |armtimes.com|
21:45 - 02 հոկտեմբերի, 2020

Հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները խաղաղության կոչերով են հանդես գալիս Վրաստանի Կառավարության շենքի դիմաց |armtimes.com|

armtimes.com: Քիչ առաջ Վրաստանի կառավարության շենքի դիմաց էին հավաքվել վրացի, հայ, եւ ադրբեջանցի երիտասարդներ ու խաղաղության կոչերով էին հանդես գալիս՝ դիմելով Ղարաբաղյան հակամարտության կողմերին:

Նրանց պարզած պաստառների վրա գրված էր հայերեն, վրացերեն եւ ադրբեջաներեն լեզուներով. «ոչ պատերազմին», «չեմ ուզում պատերազմ», «պատերազմը հանցագործություն է», «Կովկասն իմ տունն է», «Խաղաղությունը շովինիզմին, էթնո ազգայնականությանն ու ռազմատենչությանը ոչ ասելն է»։ Ցույցի մասնակիցների հիմնական ուղերձները սրանք են:

Ավելի ուշ նրանք նաեւ հայտարարություններով հանդես եկան:

«Մեզ համար շատ կարեւոր է խաղաղություն պահպանել Կովկասի ժողովուրդների միջեւ: Մենք դեմ ենք պատերազմին ցանկացած տարածաշրջանում, դեմ ենք նրան, ինչ տեղի է ունենում այսօր Ղարաբաղում: Վրաստանը համարում է, որ այս կոնֆլիկտը ունի բոլոր հնարավորությունները երկխոսությամբ լուծվելու: Մեր այստեղ հավաքվելու հիմնական նպատակն է, որ կողմերը նստեն քննարկման սեղանի շուրջ: Անթույլատրելի է, որ փոքր երեխաներ, անմեղ մարդիկ ու զինվորներ են մահանում Ղարաբաղում»,- ասաց վրացի ակտիվիստներից Անին:

Վերջինս նաեւ հույս հայտնեց, որ այն քաղաքական գործիչները, որոնք շահագրգռված են խնդրի կարգավորմամբ, վերջապես կսկսեն գիտակցել, թե ինչ է կատարվում սահմանի երկու կողմերում:

 

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել