Ռազմաճակատ մեկնող լրագրողների մեծ մասը կյանքի ապահովագրություն չունի |hetq.am|
15:42 - 03 հոկտեմբերի, 2020

Ռազմաճակատ մեկնող լրագրողների մեծ մասը կյանքի ապահովագրություն չունի |hetq.am|

hetq.am: Պատերազմը լուսաբանող հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները չունեն կյանքի ապահովագրություն (բացառությամբ երկու միջազգային ԶԼՄ-ների երեւանյան խմբագրությունների ներկայացուցիչների` «Ազատություն» ռադիոկայան, «Սպուտնիկ Արմենիա»):

Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծության հետևանքով վնասվածքներ էին ստացել ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներ: Եվ կրկին արդիական դարձավ լրագրողների կյանքի ապահովագրության հարցը:

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է, որ այդ խնդիրը վաղուց կա, այդ հարցում երեսուն տարի հետ ենք ընկել համաշխարհային քաղաքակրթությունից:

«Մինչև այսօր ռազմաճակատ մեկնողները նույնքան անապահով են ապահովագրության տեսանկյունից, որքան 90-ականներին, երբ լրագրողները գնում էին ռազմաճակատ՝ առանց մտածելու, թե իրենց հետ ինչ կպատահի, իրենց հիվանդանոցային ծախսերը կկարողանա՞ն հոգալ, թե չէ, եթե մասնագիտական պարտականությունները կատարելիս վիրավորվեն»,- ասաց նա:

Նալբանդյանի կարծիքով` լրատվական գործակալությունները պարտավոր են առանձնահատուկ պայմաններով ապահովագրական համակարգի ստեղծման մասին մտածել, պայմանագիր կնքել այն լրագրողների հետ, որոնց ուղարկում են ռազմաճակատ: Ռազմաճակատ մեկնող լրագրողը պետք է իմանա, որ իր կյանքին կամ առողջությանը հասցված վնասների դեպքում ապահովագրական ընկերությունը կվճարի իր հիվանդանոցային ծախսերը կամ հարազատներին դրամական փոխհատուցում կտա: Լրագրողները ռազմաճակատ մեկնելուց առաջ վերապատրաստման դասընթաց պետք է անցնեն, թե ինչպես լուսաբանել պատերազմական գործողությունները:

Հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքի հրետակոծության հետևանքով վիրավորվել է նաև «Ժամը» լրատվականի օպերատոր Արամ Գրիգորյանը:

Գնել Նալբանդյանը վստահեցնում է` հեռուստաընկերությունը կհոգա իր աշխատակցի հիվանդանոցային ծախսերը, սակայն խնդիրն ավելի գլոբալ պետք է դիտարկել:

Ասում է` այլ հարց է, երբ լրագրողը կամ օպերատորը երկարաժամկետ կտրվածքով է առողջական խնդիրներ ունենում, պետք է երկար ժամանակ բուժում ստանա, սակայն հաջորդ տարի հեռուստաընկերությունը զրկվում է լիցենզիայից, այդ դեպքում ի՞նչ է հարկավոր, որ երկարաժամկետ լուծում առաջարկվի: Խնդրի լուծմանը պետք է մասնակցեն պետությունը, ԿԲ-ն, բանկային համակարգը:

Մարտունիում վիրավորվել էր նաև 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանը: Կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանն ասում է, որ հայաստանյան ԶԼՄ դաշտում աշխատակիցների կյանքի ապահովագրության մշակույթը, ցավոք, զարգացած չէ:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել