Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաեւ հրետանային միջոցներից։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, արցախա-ադրբեջանական սահմանին արդեն ութերորդ օրն է՝ շարունակվում են լայնածավալ պատերազմական գործողությունները։ Այս ընթացքում Ադրբեջնական զինուժը կիրառել է իր սպառազինության գրեթե բոլոր զինատեսակները, այդ թվում՝ միջազգայնորեն արգելված կասետային արկեր։ Թշնամին պարբերաբար հրետակոծում է քաղաքացիական խաղաղ բնակավայրերը ու կենսական նշանակության օբյեկտների։ Այդ հարվածների պատճառով երեկ հոսանքազրկվել է Ստեփանակերտը։
Հայկական ԶՈՒ-երը շարունակում են կատարել իրենց առջեւ դրված մարտական առաջադրանը՝ թշնամուն պատճառելով ինչպես սպառազինության զգալի, այնպես էլ արդեն շուրջ 3000-ի հասնող մարդկային կորուստներ։
comment.count (0)