ՀԱՊԿ-ը հետաձգում է Հայաստանում նախատեսված զորավարժությունները
 |azatutyun.am|
14:21 - 06 հոկտեմբերի, 2020

ՀԱՊԿ-ը հետաձգում է Հայաստանում նախատեսված զորավարժությունները |azatutyun.am|

azatutyun.am: ՀԱՊԿ-ը հետաձգում է հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված զորավարժությունները, «Ինտերֆաքս»-ին հայտնել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Կազմակերպությունը անցած ամիս հայտարարել էր, թե նախատեսում է աշնանը Հայաստանում միանգամից երկու զորավարժություն անցկացնել՝ «Արագ արձագանքման հավաքական ուժերի» և հետախուզական ստորաբաժանումների:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, վարժանքների ընթացքում կազմակերպության անդամ պետությունների Արագ արձագանքման ուժերը նախատեսում էին մշակել և նախապատրաստել Կովկասյան տարածաշրջանում սահմանամերձ ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ գործողություններ։

«Այժմ կազմակերպության անդամ պետությունների հետ քննարկվում են այդ վարժանքների անցկացման ժամկետներն ու վայրը», - ասել է Զայնետդինովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել