ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Մոսկվայի դիրքորոշումը վերահաստատել է Պանկինը |armenpress.am|
15:27 - 07 հոկտեմբերի, 2020

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Մոսկվայի դիրքորոշումը վերահաստատել է Պանկինը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը համոզված է, որ այժմ թեժ փուլում գտնվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը ՀԱՊԿ ռազմավարական զարգացման ուղենիշների վերաբերյալ կլոր սեղանի ընթացքում:

«Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը այժմ բավական թեժ փուլում է, չունի ռազմական լուծում: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացումը մեզ խորը վիշտ է պատճառում»,- ասել է Պանկինը:

Դիվանագետը շեշտել է, որ Մոսկվան կողմերին շուտափույթ հրադադարի կոչ է անում. «Ռուսաստանը ամեն կերպ օժանդակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերադարձին դեպի խաղաղ հուն՝ քաղաքական, դիվանագիտական մեթոդներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների վերջին համատեղ հայտարարության հիման վրա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել