Ղրղզստանը չի մասնակցի Հայաստանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԱՍՍ |factor.am|
16:52 - 07 հոկտեմբերի, 2020

Ղրղզստանը չի մասնակցի Հայաստանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԱՍՍ |factor.am|

factor.am: Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։

«Երկրի ներսում ստեղծված հասարական-քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ մեր ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել Երևանում անցկացվելիք ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին»,- հայտնել են մամուլի ծառայույունից։

Այստեղ հայտնել են նաև, որ կառավարությունը նախկին կազմով մնում է լեգիտիմ՝ չնայած նրան, որ խորհրդարանը երեքշաբթի պաշտոնից հեռացրել է վարչապետ Կուբաթբեկ Բորոնովին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել