Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նշենք, որ երեկ ութ ժամից ավելի տեւած բանակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի արտգործնախարարները համաձայնության են եկել այսօր 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարել կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
comment.count (0)