«Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան քաղաքացիական անձանց և օբյեկտների դեմ
19:31 - 10 հոկտեմբերի, 2020

«Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան քաղաքացիական անձանց և օբյեկտների դեմ

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցությունը հայտարարում է իր աջակցությունը` ի պաշտպանություն Հայաստանի պետության և հայ ժողովրդի արդար դատին Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ:

Ադրբեջանի զինված ուժերի բանակի լայնամասշտաբ գործողությունը Հայաստանի և Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով, որը սկսվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան 06․00-ին, վերածվել է քաղաքացիական տեղանքների և բնակավայրերի բարբարոսական ռմբակոծությունների՝ վերցնելով հարյուրավոր զոհեր և վիրավորներ:

Այս գործողությունները մարդկության դեմ ուղղված հանցագործության գործողություն են` համաձայն միջազգային բոլոր կոնվենցիաներին և նորմերին: «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցությունը խստորեն և միանշանակորեն դատապարտում է անառարկելի հանցավոր ագրեսիան քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների դեմ և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել խաղաղ բանակցությունները՝ առանց նախապայմանների Մինսկի խմբի համանախագահների միջոցով:

Բոլոր ռազմական գործողությունների դադարեցումը և խաղաղության հաստատումը այլընտրանք չունեն:

Վալերի Սիմեոնով
Վալենտին Կասաբով
Բորիս Յաչեվ
Դանչո Հաջիեվ»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել