Ադրբեջանը դեռևս չի սատարում ռուս ռազմական դիտորդներին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմում ընդգրկելու գաղափարին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Հայտնում է tass.ru-ն։
«Ադրբեջանը գործողություններ է իրականացնում ոչ թե մեկ այլ երկրի տարածքում, այլ իր ինքնիշխանության ներքո գտնվող տարածքում, և մենք չենք կարծում, որ այդ զինվորականներին ուղարկելն այժմ տեղին է»,- նշել է Հաջիևը՝ հավելելով, որ ներկա պահին նրանք իրենց պետք չեն։
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
comment.count (0)