ՌԴ-ն Իրանին հորդորում է պահպանել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի հիմնական դրույթները երաշխիքների մասին. Լավրով |news.am|
12:38 - 02 հուլիսի, 2019

ՌԴ-ն Իրանին հորդորում է պահպանել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի հիմնական դրույթները երաշխիքների մասին. Լավրով |news.am|

Ռուսաստանը կոչ է անում Իրանին զսպվածություն ցուցաբերել միջուկային գործարքի հետ կապված իրավիճակում եւ հետեւել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի երաշխիքների մասին հիմնական դրույթներին։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում իրանցի գործընկերներին զսպվածություն ցուցաբերել, ոչ մի դեպքում չտրվել հույզերին, հետեւել ԱԷՄԳ-ի հետ համաձայնագրի երաշխիքների մասին հիմնական դրույթներին եւ այդ համաձայնագրի լրացուցիչ արձանագրության կետերին,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Իրանի կողմից ուրանի պաշարների մակարդակը 300 կիլոգրամից գերազանցելու մասին հարցին։

- Եվրոպացի գործընկերներին մենք կոչ ենք անում, այնուամենայնիվ, կատարել իրենց խոստումները, պարտավորությունները, այնպես անել, որպեսզի նրանց ստեղծած (ֆինանսական հաշվարկների INSTEX) մեխանիզմը դառնա իսկապես արդյունավետ, որպեսզի ապահովի այն իրավունքները, որոնք Իրանին են պատկանում ՄԱԿ ԱԽ բանաձեւին համապատասխան առեւտրատնտեսական կապերի ոլորոտում։ Առանց դրա շատ դժվար կլինի վարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման իմաստավորված եւ արդյունավետ երկխոսություն»։

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել