«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ այսօր Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը։
«25 տոննա մարդասիրական բեռի մեծ մասը կազմում են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները: Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված արդեն երրորդ նմանատիպ փոխադրումն է։ Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)