factor.am: Քաղաքական հարցերով ԻԻՀ փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Բաքվում հայտարարել է Իրանի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նախաձեռնության մասին, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։
Նշվում է, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացը Բաքվում է, որպեսզի քննարկի Լեռնային Ղարաբաղում ճգնաժամն ու հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը։ Արաքչին իր այցի գլխավոր նպատակ է անվանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումն ու հաստատուն խաղաղության վերականգնումը։
«Վերջ դնել ադրբեջանական հողերի օկուպացիային, պաշտպանել ազգային փոքրամասնությունների և մարդու իրավունքները, սրանք են Իրանի ծրագրի գլխավոր գործոնները»,- նշել է իրանցի դիվանագետը՝ հավելելով, որ այս ծրագիրը կարող է իրականացվել փուլ առ փուլ։
comment.count (0)