Պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, հայտնում է կառույցի խոսնակը |azatutyun.am|
13:19 - 31 հոկտեմբերի, 2020

Պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, հայտնում է կառույցի խոսնակը |azatutyun.am|

azatutyun.am: style="text-align: justify;">Պաշտոնական Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, «Ինտերֆաքս»-ին ասել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

«Այս պահի դրությամբ քարտուղարությունը հայկական կողմից օգնության որևէ դիմում չի ստացել», - ասել է նա։

Այս ամսվա սկզբին կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ը ռազմական օգնություն կհատկացնի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգող իրական սպառնալիքի, կամ՝ ուղիղ հարձակման դեպքում։

«Անհրաժեշտ է հաշվի առնել երկու կարևոր կետ․ առաջին՝ եթե ի հայտ են գալիս ՀԱՊԿ անդամ պետության անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող իրական վտանգներ։ Երկրորդ դեպքն էլ ռազմական ագրեսիան է, որը դիտարկվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների դեմ», - շաբաթներ առաջ ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել