tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիեզերագնացության զարգացման առաջնահերթությունների շարքում նշել է հրթիռային համալիրների հեռանկարային շարքի ստեղծումը և սեփական տիեզերական ենթակառուցվածքների կատարելագործումը:
«Պետք է ելնենք առաջնահերթություններից: Դա սեփական տիեզերական ենթակառուցվածքների կատարելագործումն է, տիեզերական սարքավորումների որակական բարելավումն ու հարստացումը, կառավարվող ծրագրերի ռիթմիկ շարունակությունը, հրթիռային համալիրների հեռանկարային շարքի ստեղծումը, նորարար տիեզերական տեխնիկայի, արտադրանքի և ծառայությունների մասնաբաժնի ավելացումը», -ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ղեկավարը:
Պուտինի խոսքով՝ «այդ ռազմավարական առաջադրանքների լուծումը հսկայական նշանակություն ունի երկրի համար»:
comment.count (0)