Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը |armenpress.am|
19:31 - 02 փետրվարի, 2025

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա, որոնք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի տարածքում անօրինական կերպով գտնվում է 670 հազար մարդ, նրանց մոտ կեսը կանայք և երեխաներ են: Այս մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի հետ զրույցում հայտարարել է ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: 

«Մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը նրանք իրավունք ունեն դիմել պրոֆիլային գերատեսչություններին և ներքին գործերի մարմիններին՝ իրենց իրավական կարգավիճակի հարցը կարգավորելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։ 

Եթե իրավական կարգավիճակը չհաջողվի կարգավորել, օտարերկրյա քաղաքացիները ստիպված կլինեն լքել Ռուսաստանը, եզրափակել է Գորովոյը։

Ավելի վաղ ՌԴ կրթության նախարարությունն առաջարկել էր փաստաթղթերի նոր ցանկ՝ օտարերկրյա քաղաքացիների երեխաներին ռուսական դպրոցներ ընդունելուն առնչվող։  Փաստաթղթի համաձայն ՝ այժմ ուսումնական հաստատություն ընդունվելու համար անհրաժեշտ է հաստատել Ռուսաստանում ոչ միայն երեխայի, այլև նրա օրինական ներկայացուցիչների բնակության իրավունքը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել