Կենսաթոշակ ստանալու համար բանկ ներկայանալու ժամկետը երկարաձգվել է
17:14 - 05 նոյեմբերի, 2020

Կենսաթոշակ ստանալու համար բանկ ներկայանալու ժամկետը երկարաձգվել է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ եթե կենսաթոշակը կամ նպաստը ստանում եք անկանխիկ եղանակով՝ բանկային քարտի միջոցով, և բանկ ներկայանալու ամենամյա ժամկետը լրացել է 2020թ․ մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, ապա այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․ մարտի 31-ը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Եթե Ձեր կենսաթոշակը և/կամ նպաստը ստանում եք անկանխիկ եղանակով՝ բանկային քարտի միջոցով, և բանկ ներկայանալու ամենամյա ժամկետը լրացել է 2020 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, ապա տեղեկացնում ենք, որ այդ ժամկետը երկարաձգվել է՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը:

Սա նշանակում է, որ մինչև 2021 թ.-ի մարտի 31-ը Ձեր վճարումները կիրականացվեն անխափան կերպով, եթե գտնվում եք Հայաստանի Հանրապետությունում:

Ձեր՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը կարող է հավելյալ ստուգվել բանկի կողմից՝ աշխատակցի կատարած տնայցի կամ տեղեկատվատեխնիկական միջոցների (օրինակ՝ տեսազանգ) կիրառման միջոցով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել