Աշխարհի չեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում։ Հարց, որով անխտիր բոլորն են մտահոգված (քիչ թե շատ…)։ Վստահ եմ, գերխնդիրը հիմա խուսափելն է քաղաքացիական պատերազմից (որի վտանգը, կարծում եմ, մեծ է)։ Իսկ ինչպե՞ս դա անել, երբ կա կուտակված բավականին մեծ դժգոհություն (հիմնավոր դժգոհություն)։
Փորձել հարցը լուծել իրավական ճանապարհով։ Անկախ նրանից, քո ցանկությամբ է եղել, թե ոչ, գիտակցաբար, թե չէ… երբ ղեկավարությունը վստահվում է մեկին, նա էլ կրում է դրանից բխող ամբողջ պատասխանատվությունը։ Տրիվիալ մի օրինակ, որպեսզի հնարավորինս հասկանալի լինի լայն շրջանակներին, այդ թվում նրանց, ովքեր «քաղաքականությունից գլուխ չեն հանում» և իրենց համարում են չքաղաքականացված։
Երբ ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում մի մարդ՝ օժտված անհրաժեշտ բոլոր լիազորություններով (հենց այդ մարդու իսկ համաձայնությամբ…), և որոշակի ժամանակ անց իր թիմն անսպասելի ծանր պարտություն է կրում, չի կարող մարզիչը տարբեր պատճառներ բերել՝ հիմնավորելու այդ պարտությունը (տղեքն էին մեղավոր՝ վատ խաղացին, ֆեդերացիան էր մեղավոր՝ գումար քիչ տվեց, մրցավարն էր սխալ դատում և այլն…)։
comment.count (0)