Մինչև 24։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում. Իշխան Սաղաթելյան
 |pastinfo.am|
19:40 - 11 նոյեմբերի, 2020

Մինչև 24։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամկետ ենք սահմանում. Իշխան Սաղաթելյան |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը և արտահերթ նիստ հրավիրելու պահանջը մուտք է եղել։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկակացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հույս ունենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կունենան այդ գիտակցությունը, պատասխանատվությունը և այսօր մինչև ժամը 00։00-ն կհրավիրեն խորհրդարանի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցով։

Մենք առաջարկում ենք հետևյալ ծրագիիրը. Մինչև այսօր ժամը 00։00-ն Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու հնարավորություն և ժամկետ ենք սահմանում։ Եթե մինչև 00։00-ն այդ երկու գործողություններից որևէ մեկը տեղի չունենա, մենք 00։30-ին կհրավիրենք մամուլի ասուլիս, մանրամասն կներկայացնենք մեր վաղվա գործողությունների ծրագիրը և վաղը մինչև երեկո կլուծենք Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի հեռացման հարցը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել