Առաջարկվում է ստեղծել համակարգող մարմին 17 կուսակցություններից, Ազգային-ժողովրդավարական բևեռից, «Իմ քայլը» դաշինքից, ինչպես նաև ՀՀ նախագահի ապարատից
15:06 - 12 նոյեմբերի, 2020

Առաջարկվում է ստեղծել համակարգող մարմին 17 կուսակցություններից, Ազգային-ժողովրդավարական բևեռից, «Իմ քայլը» դաշինքից, ինչպես նաև ՀՀ նախագահի ապարատից

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հանրապետությունում ստեղծվել է լարված ու բախումնավտանգ իրավիճակ:

Բախումներից խուսափելու, ինչպես նաև դրանց դեպքում հետագա անցանկալի զարգացումները չեզոքացնելու նպատակով բոլոր կողմերին կոչ ենք անում ստեղծել համակարգող մարմին:

Այդ մարմնի մեջ առաջարկում ենք ընդգրկել երկուական ներկայացուցիչներ 17 կուսակցություններից, Ազգային-ժողովրդավարական բևեռից, Իմ քայլը դաշինքից, ինչպես նաև ՀՀ նախագահի ապարատից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել